Թրամփը որոշել է՝ ԱՄՆ-ն դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից
Քաղաքական
14:53 22/07/2025
Աշխարհ

Թրամփը որոշել է՝ ԱՄՆ-ն դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ-ն դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին մասնակցող երկրների ցանկից: Համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփի նախաձեռնության մասին հայտնել են վարչակազմից՝ պատասխանելով The New York Post-ի հարցմանը: Պատճառները նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին:

«Նախագահ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից», - ասել է Քելլին։

Նա նշել է, որ Թրամփը վերանայում է ԱՄՆ անդամակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններում՝ հաշվի առնելով, թե արդյոք այն համապատասխանում է ազգային շահերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder