ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին․ տուժածներ չկան
Հասարակություն
16:08 22/07/2025
Հայաստան

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder