Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԱԻ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը
Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։
Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր կանանց և երեխաներիհիվանդանոց»-ում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։ Սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն։
Կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։
Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։ Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների՝ «Ուիգմոր»-ի գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով։
Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։
Մանրամասները հասանելի են հղմամբ։