Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվում են Ակնայի (Աղդամ) և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհը շարունակում է տարածվել։
Հրդեհն ընդգրկել է հսկայական տարածքներ՝ թփերի և չոր խոտի այրման պատճառով, ինչը նպաստել է հրդեհի արագ տարածմանը։
Հրշեջ ջոկատները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են կանխել հրդեհի տարածումը անտառային գոտի։
«Նախնական տվյալներով, տարածքներում, որտեղ հրդեհ է, ականներ են պայթել, ինչը բարդացնում է հրդեհաշիջման գործընթացը»,- նշում են ադրբեջանական կայքերը։