Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 22-ին, ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում (մոտ 4 մ)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ամրակապել և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված։
Նկարը՝ արխիվից։