Սպորտսմենները օրերն են հաշվում
Սպորտ
21:40 22/07/2025

Սպորտսմենները օրերն են հաշվում

200 օր է մնում «Միլան-Կորտինա – 2026»   ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին՝ հայտնում է ՀԱՕԿ-ը:

Նշենք, որ միջոցառման  մայրաքաղաքները կլինեն Կորտինա դ'Ամպեցոն, որն արդեն հյուրընկալել է մրցումները 1956թ.  և Միլանը։ Բացի այդ, մրցաշարեր  կկայանան Վալ դի Ֆիեմմեում, Անտերսելվայում, Բորմիոյում և Լիվինյոյում։

Իտալիայում պաշտոնապես ներկայացվել են նաև  խաղարկվող մեդալները։

Շնորհանդեսը տեղի է  ունեցել Վենետո շրջանի մայրաքաղաք Վենետիկում:

Նոր  մեդալները  խորհրդանշում են  մարզիկի անցած ուղին և նրանց, ովքեր նրա կողքին են եղել  այդ ճանապարհին:

Մրցանակները վերամշակված մետաղից  կպատրաստի Իտալիայի պետական դրամահատարանի և տպագրության ինստիտուտը:  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder