Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել
Համացանց
10:32 22/07/2025
Հայաստան

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել

Եվրոպայի քառակի չեմպիոն, 5 տարի անընդմեջ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում է ընդգրկված ըմբշամարտիկ  Արսեն Հարությունյանը որդի է ունեցել։ Նա իր ուրախության ու զգացմունքի մասին պատմել է սոցիալական ցանցի իր էջում.

«Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։

Երկրորդ անգամ դարձա հայր… Տղա ունեցա։

Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։

Անկեղծ երախտագիտությունս՝

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց,

Շնորհակալ եմ իմ սիրուն կնոջը, որ երկրորդ անգամ ինձ նման երջանկություն պարգևեց,

Շնորհակալ եմ կյանքին՝ որ ապրեցնում է նման պահեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը որդի է ունեցել