Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ցուցադրություն
Մշակույթ
09:17 22/07/2025
Հայաստան

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ցուցադրություն

Հուլիսի 23-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող միջազգային, ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությունը կազմակերպվում է Հայաստանի պատմության թանգարանի, Չինաստանի Շանսի թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցության շնորհիվ։

Հայաստանի Պատմության թանգարանից  հայտնում են, որ առաջին անգամ Շանսի թանգարանից կներկայացվի 50-ից ավելի բրոնզեդարյան բնօրինակ հնագիտական արժեքավոր նեֆրիտե առարկաների հավաքածու՝ նեֆրիտե բի սկավառակներ, մատանիներ, ցոնգ խողովակներ, հուանգ կախազարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դեղին գետի հիշողությունը» միջազգային ցուցադրություն