Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
200 օր է մնում «Միլան-Կորտինա – 2026» ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին՝ հայտնում է ՀԱՕԿ-ը:
Նշենք, որ միջոցառման մայրաքաղաքները կլինեն Կորտինա դ'Ամպեցոն, որն արդեն հյուրընկալել է մրցումները 1956թ. և Միլանը։ Բացի այդ, մրցաշարեր կկայանան Վալ դի Ֆիեմմեում, Անտերսելվայում, Բորմիոյում և Լիվինյոյում։
Իտալիայում պաշտոնապես ներկայացվել են նաև խաղարկվող մեդալները։
Շնորհանդեսը տեղի է ունեցել Վենետո շրջանի մայրաքաղաք Վենետիկում:
Նոր մեդալները խորհրդանշում են մարզիկի անցած ուղին և նրանց, ովքեր նրա կողքին են եղել այդ ճանապարհին:
Մրցանակները վերամշակված մետաղից կպատրաստի Իտալիայի պետական դրամահատարանի և տպագրության ինստիտուտը: