Սպերցյանը խոսել է Ռոնալդուի դեմ Երևանում կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին
Սպորտ
16:01 23/07/2025
Հայաստան

Սպերցյանը խոսել է Ռոնալդուի դեմ Երևանում կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում կիսվել է 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ Հայաստանի հավաքականի խաղերի վերաբերյալ իր սպասելիքներով։

Սպերցյանը սեպտեմբերի 6-ին կխաղան պորտուգալացիների դեմ Երևանում, իսկ 9-ին՝ իռլանդացիների դեմ։

– Ի՞նչ տրամադրություն կա այս խաղերի համար։

– Հայաստանում չի վախենում Պորտուգալիայի և Իսպանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում։

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ հասնելու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

- Բարձր մակարդակի թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց մենք վճռականորեն տրամադրված ենք ֆուտբոլ խաղալու և կփորձենք մեր ուժերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպերցյանը խոսել է Ռոնալդուի դեմ Երևանում կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին