ԱԴԾ-ն Կուբանում կանխել է աhաբեկչnւթյnւնը
Իրավունք
10:24 23/07/2025
Աշխարհ

ԱԴԾ-ն Կուբանում կանխել է աhաբեկչnւթյnւնը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կանխել է ահաբեկչական հարձակում Կուբանի արդյունաբերական նավթավերամշակման գործարանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

«Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում  կանխվել է տարածաշրջանի արդյունաբերական նավթավերամշակման գործարանում միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության երկրներից մեկի քաղաքացու կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունը։ Հարուցել է քրեկան գործ ձերբակալվածի դեմ», - ասվում է Կրասնոդարի երկրամասի Դաշնային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ 

«Հանցագործությունը կատարելու համար տղամարդը իր ղեկավարի հանձնարարությամբ պատրաստել էր մոլոտովի կոկտեյլ։ Ծրագիրը նախատեսում էր հրդեհել նավթավերամշակման գործարաններից մեկի հանրակացարանի շենքը, ապա հանցագործության տեսանյութը տեղադրել ինտերնետում՝ բնակչությանը վախեցնելու համար։ Տղամարդը պլանավորում էր մեկնել Աֆղանստան՝ միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերը միանալու համար»,- գրել է կայքը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder