Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը
Տարածաշրջան
09:34 23/07/2025
Տարածաշրջան

Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը

Թուրքիան Ստամբուլում անցկացվող IDEF 2025 միջազգային զենքի ցուցահանդեսում ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը։ Այս մասին գրում է  Վեստի.ռու կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներիn։

Tayfun Block-4-ը Tayfun հրթիռի հիպերձայնային տարբերակն է, որը թուրքական ազգային արտադրության ամենաերկար հեռահարության բալիստիկ հրթիռն է։ Այն խոցում է թիրախները բարձր ճշգրտությամբ՝ շեղումը չի գերազանցում 5 մ-ը։ Tayfun Block-4-ի երկարությունը մոտ 10 մ է, իսկ տրամագիծը՝ 938 մմ։

Ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը նշել է, որ Tayfun-ի նոր տարբերակը կկարողանա ոչնչացնել ՀՕՊ համակարգերը, կառավարման կետերը, ռազմական անգարները և կարևորագույն ռազմական օբյեկտները մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև մի քանի այլ նոր համակարգեր, այդ թվում՝ Atmaca հրթիռը, Gokbora օդ-օդ դասի հրթիռը և 300 Er օդային արձակման բալիստիկ հրթիռը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder