Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հարցումների արդյունքները հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախընտրական փուլերում իշխանությունները հաճախ են հարցումներ պատվիրում հասկանալու համար, թե ինչպիսի վարկանիշ և սատարողների բանակ ունեն։ Նման մի հարցման հետևում էլ կանգնած են այսօրվա իշխանությունները, սակայն բացի նախընտրական և քաղաքական հարցերից՝ խաղաքացիներին «հարցախեղդ» են արել նաև Եկեղեցու և Վեհափառ հայրապետի վերաբերյալ։ Ասել է թե՝ փորձել են պարզել, թե «Վեհարանը՝ Վեհին» խոսույթի շուրջ, որքան սատարողներ ունեն։
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները, ինչպես արդեն մեկ անգամ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, մեղմ ասած, հոգեվարքի մեջ են գցել իշխանություններին։
Հերիք չէ այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը էականորեն նվազել է նախորդ տարվա հետ համեմատ, հիմա էլ եկեղեցուն սատարողներն են ավելացել։
Համաձայն այս հարցման՝ 1,505 քաղաքացու հարց է ուղղվել՝ «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ Հայ առաքելական եկեղեցու աշխատանքից։
Հարցվածների 34%-ը «լիովին գոհ» է, 24%-ը «ավելի շուտ գոհ» է. այսինքն՝ 58%-ը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունի դրական կարծիք և գոհ է վերջինիս աշխատանքից։
Հարցվածների 11%-ը «ավելի շուտ դժգոհ» է, 24%-ը «ընդհանրապես գոհ չէ», իսկ 6%-ը դժվարանում կամ հրաժարվում է պատասխանել։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը՝ ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի իշխանության:
Եթե իշխանությունը հավատա և վստահի իր իսկ կողմից պատվիրված հարցմանը, ապա կստացվի, որ գուցե Նիկոլ Փաշինյանը վեհարանի առջև միայնակ մնա թիմակիցների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում