«Հրապարակ». Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Վահե Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի
Օրվա մամուլ
08:30 23/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Վահե Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ Վահե Ղալումյանը նախօրեին ճոխ ծնունդ է նշել Արարատի մարզի նորաբաց «Ադանա» ռեստորանում, որի դահլիճները նվազագույնը 800, իսկ առավելագույնը 1200 մարդ են տեղավորում և անհամեմատ ավելի մեծ են, քան ստանդարտ ռեստորանները։ Ղալումյանն իր 50-ամյակն է նշել, որին մասնակցել է ողջ ազգուտակը, մարզպետները, ՔՊ խմբակցությունից պատգամավորներ, նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Տավուշի ուժային կառույցի ներկայիս որոշ ղեկավարներ: Բայց Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն մասնակցել։

Թեպետ մեզ ասացին, որ նախապես ծնունդի հյուրերին ասվել է, որ անձնագրերով ներկայանան, հավանաբար՝ ակնկալել են վարչապետի մասնակցությունը, և, դրանով պայմանավորված, հյուրերի ներկայությունն էլ, ավանդույթի պես, անձը հաստատող փաստաթղթով պետք է լիներ։ Բայց Փաշինյանը կնոջ հետ իր կարճատև հանգիստն է անցկացնում Հայաստանի հանգստյան տներում: Փաշինյանի բացակայությունը չի խանգարել, որ Ղալումյանն ուրախ տարեդարձ նշի, երգել են հայկական էստրադայի հայտնի աստղեր, DJ Dark-ն է երաժշտական մասի պատասխանատուն եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder