Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Россия 24. Ուկրաինան Ստամբուլում ցանկանում է հասնել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպմանը
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները նախատեսվում է սկսել ժամը 19:00-ին, և, ինչպես նախորդ փուլի ժամանակ, դրանք կանցկացվեն Չիրագանի պալատում։
Ուկրաինական կողմը ռուսական պատվիրակության հետ կայանալիք բանակցությունների ժամանակ պնդելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպում։ Россия 24-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է լրագրողը։
«Ինչպես նշում են ուկրաինական աղբյուրները, նրանց բանակցային խմբի հիմնական խնդիրն է խթանել և առաջ մղել Պուտինի և Զելենսկու միջև ուղիղ բանակցությունները», - ասել է նա։