«Առավել կարևոր գործերով զբաղվե՛ք»․ քաղաքացին՝ Փաշինյանին
Քաղաքական
17:36 23/07/2025
Հայաստան

«Առավել կարևոր գործերով զբաղվե՛ք»․ քաղաքացին՝ Փաշինյանին

Փաշինյանի Վեհափառին վերաբերող հերթական գրառումը զայրացրել է քաղաքացիներին։ Գրառումից անմիջապես հետո օգտատերերն իրենց դժհությունն են հայտնում մեկնաբանությունում։ Մասնավորապես․

«Առավել կարևոր գործերով զբաղվե՛ք»։

«Նախկինները մեղավոր են, վեհափառը մեղավոր է, սփյուռքը մեղավոր է, նույնիսկ աստղերն են մեղավոր, ու մենակ մի մի նիկոլ որ ոչ մի բանում մեղավոր չէ, համարյա սուրբ»։

Այլ մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ՝ ստորև։

Նշենք, որ  Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Վեհափառին՝ գրելով, որ Վեհարանը Վեհափառից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է։ Նա նաև անդրադարձել է  «Վեհարանը վեհի՛» շարժմանը, նշելով․

«Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որեւէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որեւէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որեւէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։

Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։

Հասկանում եմ նաեւ, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձեւավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգեւոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):

Հ․Գ․ Նորոգման օրակարգը որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու և չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաև շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական և հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգևոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder