Պատանիների ԵԱ. Քրիստինե Բաբայանը 6-րդն է
Սպորտ
16:52 23/07/2025
Հայաստան

Պատանիների ԵԱ. Քրիստինե Բաբայանը 6-րդն է

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները:

Հայաստանի հավաքականի անդամ 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրել է 47 կգ ու 51 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 57 կգ ու 62 կգ:

Երկամարտի 113 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը 6-րդն է:

Պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ժամանակացույցը՝ հուլիսի 24-ից

Հուլիսի 24.

Ժամը` 19:00, 60 կգ` Դավիթ Առաքելյան

Հուլիսի 26.

Ժամը` 13:00, 65 կգ` Արտուշ Գրիգորյան

Հուլիսի 27.

Ժամը` 14:00, 63 կգ` Նատալյա Սարգսյան

Ժամը` 19:00, 71 կգ` Ռաֆիկ Դարմոյան

Հուլիսի 29.

Ժամը` 19:00, 77 կգ` Մերի Աղալարյան

Հուլիսի 30.

Ժամը` 13:00, +77 կգ` Նարե Առաքելյան

Ժամը` 15:00, 79 կգ` Կարապետ Կարապետյան

Ժամը` 17:00, 88 կգ` Ալեն Զուրաբյան, Հայկ Հարությունյան

Հուլիսի 31.

Ժամը` 14:00, 94 կգ` Գրիգոր Ղազարյան

Ժամը` 19:00, +94 կգ`Հարություն Հովհաննիսյան

Մրցումային ժամերի մեկնարկները Երևանի ժամանակով են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder