Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գումարը դեռ չկա, բայց քաղաքապետարանը հայտարարում է՝ էստակադա կկառուցվի
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը:
. Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը:
. Ընթացքում են ֆինանսավորման համար հանրային ներդրումային ծրագրի մշակումն ու մի շարք այլ գործընթացներ։
Հիշեցնենք, որ նման մի էստակադա էլ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ պետք է կառուցեին։