Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանgիներին դեռ չի հաջողվել մարել оկուպաgված Արցախում բռնկված հրդեհը
Ադրբեջանցի հրշեջներին դեռ չի հաջողվել մարել երեկվանից օկուպացված Արցախի Հանրապետությունում՝ Ակնայի (Աղդամ) և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներում ու արոտավայրերում բռնկված հրդեհը։
Դժվար տեղանքի և ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվեց՝ ընդգրկելով մեծ տարածքներ։ Չնայած որոշ հատվածներում հրդեհի մասնակի տեղայնացմանը, հրդեհը շարունակում է դժվարամատչելի վայրերում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի ավելի մեծ տարածք տարածումը կանխելու և մարման աշխատանքները արագացնելու համար գործի են դրվել Ավիացիոն ջոկատի և Պետական հրշեջ ծառայության 2 ուղղաթիռներ: Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են: