Ադրբեջանgիներին դեռ չի հաջողվել մարել оկուպաgված Արցախում բռնկված հրդեհը
Հասարակություն
10:41 23/07/2025
ԼՂՀ

Ադրբեջանgիներին դեռ չի հաջողվել մարել оկուպաgված Արցախում բռնկված հրդեհը

Ադրբեջանցի հրշեջներին դեռ չի հաջողվել մարել երեկվանից օկուպացված Արցախի Հանրապետությունում՝ Ակնայի (Աղդամ) և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներում ու արոտավայրերում բռնկված հրդեհը։

Դժվար տեղանքի և ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվեց՝ ընդգրկելով մեծ տարածքներ։ Չնայած որոշ հատվածներում հրդեհի մասնակի տեղայնացմանը, հրդեհը շարունակում է դժվարամատչելի վայրերում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի ավելի մեծ տարածք տարածումը կանխելու և մարման աշխատանքները արագացնելու համար գործի են դրվել Ավիացիոն ջոկատի և Պետական ​​հրշեջ ծառայության 2 ուղղաթիռներ: Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder