Դերասան Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում քայլել և խոսել
Աշխարհում
11:59 23/07/2025
Աշխարհ

Դերասան Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում քայլել և խոսել

Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսը, որի մոտ նախկինում ախտորոշվել էր ճակատագլխային դեմենցիա, այլևս չի կարողանում խոսել, կարդալ և դժվարանում է շարժվել։

The Express Tribune թերթի տվյալներով,  2022 թվականին ախտորոշված հիվանդությունը զգալիորեն զարգացել է։ Այժմ 70 տարեկան Ուիլիսն ունի շարժունակության խնդիրներ և գրեթե դադարել է խոսել ու կարդալ։

«Ճակատաքունքային թուլամտությունը ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են վարքի, անհատականության և լեզվի համար: Ուիլիսի դեպքը ուշադրություն է հրավիրել այս հազվագյուտ և բարդ հիվանդության վրա», - գրում է աղբյուրը:

Վեստի.ռու կայքը հիշեցնում է, որ դեռևս 2023 թվականի նոյեմբերին լրատվամիջոցները գրեցին, որ Բրյուս Ուիլիսն այլևս չի ճանաչում իր նախկին կնոջը՝ Դեմի Մուրին։ Նույն թվականի սեպտեմբերին դերասանի կինը՝ Էմմա Հեմինգը, հայտնել էր, որ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դերասան Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում քայլել և խոսել