Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը
Թուրքիան Ստամբուլում անցկացվող IDEF 2025 միջազգային զենքի ցուցահանդեսում ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռը՝ Tayfun Block-4-ը։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներիn։
Tayfun Block-4-ը Tayfun հրթիռի հիպերձայնային տարբերակն է, որը թուրքական ազգային արտադրության ամենաերկար հեռահարության բալիստիկ հրթիռն է։ Այն խոցում է թիրախները բարձր ճշգրտությամբ՝ շեղումը չի գերազանցում 5 մ-ը։ Tayfun Block-4-ի երկարությունը մոտ 10 մ է, իսկ տրամագիծը՝ 938 մմ։
Ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը նշել է, որ Tayfun-ի նոր տարբերակը կկարողանա ոչնչացնել ՀՕՊ համակարգերը, կառավարման կետերը, ռազմական անգարները և կարևորագույն ռազմական օբյեկտները մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Ցուցահանդեսում ներկայացվել են նաև մի քանի այլ նոր համակարգեր, այդ թվում՝ Atmaca հրթիռը, Gokbora օդ-օդ դասի հրթիռը և 300 Er օդային արձակման բալիստիկ հրթիռը: