ՀՀ կառավարության արձագանքը՝ միջազգային դատարանում ՀԷՑ-ի պետականացման գործով Սամվել Կարապետյանի հաղթանակին
Քաղաքական
12:40 23/07/2025
Հայաստան

ՀՀ կառավարության արձագանքը՝ միջազգային դատարանում ՀԷՑ-ի պետականացման գործով Սամվել Կարապետյանի հաղթանակին

ՀՀ կառավարությունը «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում է, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

«Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- նշված է կառավարության արձագանքում։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու ամսով կալանավորված գործարար, բարերար «ՀԷՑ» սեփականատեր Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ կառավարության արձագանքը՝ միջազգային դատարանում ՀԷՑ-ի պետականացման գործով Սամվել Կարապետյանի հաղթանակին