Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա, թե ոչ. ՀԾԿՀ նախագահ
Տնտեսություն
13:57 24/07/2025
Հայաստան

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա, թե ոչ. ՀԾԿՀ նախագահ

«Նախ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Դիտարկմանը՝ Կարապետյաններն իրենց միջոցների հաշվին զսպել են սակագնի բարձրացումը, հիմա ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու Մ.Մեսրոպյանն ակնակրկում են սակագնի բարձրացման մասին։  ՄԵսրոպյանն ասաց, որ ինքը որևէ բան չի ակնարկում:

«Դուք տեսական հարց եք տալիս, ես ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա:

Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո, կարող է բարձրանալ, ոչ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- ասաց Մ. Մեսրոպյանը:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա, թե ոչ. ՀԾԿՀ նախագահ