Ալթայում հանդիպել են Փաշինյանն ու Միշուստինը
Քաղաքական
13:50 24/07/2025
Աշխարհ

Ալթայում հանդիպել են Փաշինյանն ու Միշուստինը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։ Զրույցը տեղի է ունեցել Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:

Համաժողովը տեղի կունենա Ալթայի Հանրապետությունում հուլիսի 24-26-ը։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունները։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder