Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Հասարակություն
09:21 24/07/2025
Հայաստան

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են Գազպրոմ-Արմենիայից։ 

«Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են ընկերությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը