Իրանցիներին խնդրում են սահմանափակել ջրի օգտագործումը, քանի որ ջերմաստիճանը հասել է 50°C-ի, իսկ ջրամբարները սպառվել են
Առողջություն
16:58 24/07/2025
Տարածաշրջան

Իրանցիներին խնդրում են սահմանափակել ջրի օգտագործումը, քանի որ ջերմաստիճանը հասել է 50°C-ի, իսկ ջրամբարները սպառվել են

Հարևան Իրանի մայարաքաղաքում ջրի ճգնաժամը գնալով խորանում է։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Իրանի իշխանությունները խնդրել են բնակչությանը սահմանափակել ջրի սպառումը՝ երկրում ուժեղ շոգի և ջրային ճգնաժամի պատճառով։ Իրանում տարվա ամենաշոգ շաբաթն են ապրում, ըստ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների՝ որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է 50°C-ը։

Շոգից բացի, երկիրը լուրջ ջրային ճգնաժամի մեջ է։ Իրանում արդեն հինգ տարի երաշտ է։ Այս տարի էլ տեղումները քիչ են։

Էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին անցյալ շաբաթ հայտարարել է, որ ջուր ներմուծելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում Թուրքմենստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ։ Երկիրն ունի հարյուրավոր ամբարտակներ, որոնք կառուցվել են 1950-ական թվականներից սկսած, բայց երաշտը զգալիորեն նվազեցրել է դրանց արտադրությունը։ Սա, ինչպես նաև ենթակառուցվածքների և շոգի հետ կապված խնդիրները, հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների ամբողջ երկրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder