Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
11:11 24/07/2025
Հայաստան
Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին:
Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:
Աղբյուրը`Panorama.am
Placeholder