Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում
Հասարակություն
18:10 24/07/2025
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder