Ինչպես վարվել, երբ թռչնի ձագն ընկել է բնից
Հասարակություն
16:11 24/07/2025
Հայաստան

Ինչպես վարվել, երբ թռչնի ձագն ընկել է բնից

Վերջին շրջանում Շրջակա միջավայրի նախարարությունը հաճախ ստանում է զանգեր ու հարցումներ՝ կապված բնից ընկած թռչունների օգնության հետ։

Նախարարությունից շնորհակալ են հայտնում հոգատարության համար, և ընդգծում՝ կարևոր է իմանալ՝ ինչպես օգնել առանց վնասելու։

Ահա մի քանի կարևոր խորհուրդ բնապահպաններից․

. Չմոտենալ թռչունների բներին ու ապրելու վայրերին․ նույնիսկ բարի նպատակներով մոտենալը կարող է սթրես առաջացնել կամ վտանգի տակ դնել նրանց անվտանգությունը:

.Մի տարեք տուն ձագերին․ հաճախ թվում է, թե նրանք մենակ են մնացել, բայց իրականում ծնողները մոտակայքում են և խնամում են:

Չնկարահանել դրոնով մոտիկից․ թռչունների համար սա լուրջ սթրեսի աղբյուր է։ Խորհուրդ է տրվում պահպանել առնվազն 500 մետր հեռավորություն։

. Եթե վստահ չեք՝ ինչ անել, խորհրդակցեք մասնագետների հետ՝ զանգահարելով համապատասխան ծառայություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder