Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաշքով փրկվածը. Կործանված Ան-24-ի ուղևորուհի Մարինա Ավալյանը թռիչքից կարճ ժամանակ առաջ լքել է ինքնաթիռը
Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Տինդայի քաղաքի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կործանված Անգարա ավիաընկերության Ան-24-ի ուղևորուհի Մարինա Ավալյանը թռիչքից կարճ ժամանակ առաջ լքել է ինքնաթիռը՝ թոռնիկի պատճառով և ողջ է մնացել։
Տինդայի 55-ամյա բնակչուհի Մարինա Ավալյանը Բլագովեշչենսկ է եկել ոտքերի բուժման համար։ Այնտեղ են ապրում նաև նրա դուստրը և երկու թոռնիկները։ Մարինան որոշ ժամանակ հյուրընկալվել է հարազատների մոտ։ Եվ այսօր՝ հուլիսի 24-ին, նա պետք է թռչեր այդ ճակատագրական չվերթով։ Նա նույնիսկ հասցրել է նստել ինքնաթիռ, սակայն վերջին պահին հեռախոսն է զնգացել։
«Մարինան գրանցվեց, գրանցեց իր ուղեբեռը։ Նստեցումը սկսվեց, նստեց ինքնաթիռ», - KP.RU-ին պատմել է կնոջ ազգականը՝ Սամվելը։
«Թռիչքն ուշացավ։ Այդ պահին դուստրը զանգահարել է նրան՝ պարզելու, թե արդյոք մայրը թռե՞լ է, թե՞ ոչ։ Պարզվել է, որ չի թռել։ Դուստրը պատմել է, որ իր աղջիկը՝ 6-ամյա Մարինան հիվանդ է, փսխում է, ստամոքսը ցավում է, ինքը պատրաստվում է շտապօգնություն կանչել։ Դուստրը երեխայի խնամքի արձակուրդում է, այդ պահին տանը մենակ է եղել։ Այնպես որ, տանը ոչ ոք չկար, որի մոտ կարող էր թողնել իր երկրորդ դստերը, որն ընդամենը վեց ամսական էր»։
Դուստրը խնդրել է մորը չթռչել այդ ինքնաթիռով, այլ վերադառնալու ու հոգ տանել իր վեց ամսական թոռնուհու մասին։
«Եվ այսպես Մարինան իջել է ինքնաթիռից, վերադարձրել է իր ճամպրուկներն ու գնացել դստեր մոտ։ Եվ գիտեք, հենց որ տատիկը մել է բնակարան, թոռնուհու ստամոքսն այլևս չէր ցավում։ Ինչ-որ հրաշք է»։
«Անգարա» ավիաընկերության Ան-24 ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Ամուրի մարզի Տինդայի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Դրա բեկորներն արդեն հայտնաբերվել են, փրկարարների խոսքով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները մահացել են։ Պաշտոնական տվյալներով՝ օդանավում եղել է 49 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։