Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոծակների խայթոցի միջոցով մարդուն կարող են փոխանցվել մի շարք վարակներ
Մոծակների խայթոցի միջոցով մարդուն կարող են փոխանցվել մի շարք վարակներ, մասնավորապես` Արևմտյան Նեղոսի, Չիկունգունիայի, Զիկայի, Դենգեյի, Դեղին տենդերը և այլն: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Մոծակների տարածվածությունը սերտորեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ՝ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումները բարենպաստ պայմաններ են ստեղծում մոծակների բազմացման և զարգացման համար։
մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ՝ է
կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
օգտագործել հակամիջատային ցանցեր