Արդարադատության նախարարը դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի «Վեհարանն ազատելու» Փաշինյանի նախաձեռնած հոգևոր հավաքին
Քաղաքական
12:57 24/07/2025
Հայաստան

Արդարադատության նախարարը դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի «Վեհարանն ազատելու» Փաշինյանի նախաձեռնած հոգևոր հավաքին

«Չի հայտարարվել, որ սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրության ընտրությունը հանրաքվեի միջոցով տեղի է ունենալու ընտրություններից առաջ»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ միշտ ասել է՝  պետք է ամեն ինչ անեն և աշխատեն այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունը։

«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսվել աշխատանքները նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված և պատմության էջերը թերթելով հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո։

 Ճիշտ չէ երբևէ կապել սահմանադրական փոփոխությունները որևէ արտաքին գործոնի հետ։ Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կորոշի՝ ուզում է ունենալ նոր սահմանադրություն, թե չի ուզում ունենալ նոր սահմանադրություն»,–ասաց նա։

Հարցին՝  պատրաստվո՞ւմ է մասնակել Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանն ազատելու» Էջմիածնի հոգևոր հավաքին,  նա ասաց. «Չեմ մտածել այդ հարցի հետ կապված»։ Իսկ թե ինչի արդյունքում  մասնակցել-չմասնակցալելու վերաբերյալ որոշման կկայացնի, նա պատասխանեց. «Մտածելու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder