Իշխանությունը ձգտում է մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար.Աբրահամյան
Քաղաքական
09:32 24/07/2025
Հայաստան

Իշխանությունը ձգտում է մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար.Աբրահամյան

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի, իսկ նրա նախաձեռնությունները հնարավորինս ձախողի»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է բացառապես քաղաքական նպատակով, այն է` 2026 թվականից առաջ դաշտը ամայացնել և անխոչընդոտ ճանապարհ բացել իշխանության վերարտադրվելու համար:

«Մյուս կողմից, Փաշինյանին մտահոգում և նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ձեռքերը վեր չեն բարձրացնում և դիմադրում են, հատկապես եթե դրանք զուտ արձագանքի բնույթ չեն կրում:

Այս պահին իշխանությունը ձգտում է` մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ և անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունը ձգտում է մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից` հնարավորինս հարթ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար.Աբրահամյան