Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Սոչիի Ադլերի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով երկու կին է զոհվել, ևս 11 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կրասնոդարի մարզի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հայտարարությունը։
«Երեկոյան Կրասնոդարի մարզը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Ադլերի շրջանում երկու կին է զոհվել (ովքեր փողոցում էին, երբ ընկել է խփված անօդաչու թռչող սարքը - խմբ.): Անօդաչու թռչող սարքի բեկորները նաև ընկել են նավթամբարի տարածքում: Հարձակման հետևանքով 11 մարդ վիրավորվել է, չորսը հոսպիտալացվել են, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության աշխատակից, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են շրջանային հիվանդանոց»,-հայտնել է Կոնդրատևը։
Մյուս տուժածները ստացել են ամբուլատոր բուժում։
«Ես հանձնարարել եմ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինին աջակցություն ցուցաբերել զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - հավելել է Կոնդրատևը։