Վաղարշապատի Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները սկսվել են
Մշակույթ
08:04 24/07/2025
Հայաստան

Վաղարշապատի Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները սկսվել են

Հուլիսի 21-ից մեկնարկել են Վաղարշապատ քաղաքում գտնվող Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ (Սբ. Մարիանե) եկեղեցու պեղումները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, վաղմիջնադարյան այս արժեքավոր հուշարձանի պեղումներն իրականացվում են բարեկարգման, ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակներում (վերականգնող ճարտարապետ` Ամիրան Բադիշյան)` պետություն֊բարերար հերթական համագործակցության շնորհիվ։

Հուշարձանի տարածքը մաքրվել է բուսածածկույթից, ավելորդ իրերից։

Աղբախառը լիցքի մաքրման արդյունքում հյուսիս-արևելյան անկյունում` երկաստիճան ստիլոբատի տակ, բացվել են եկեղեցու արտաքին հիմքերը։

Գտածոները շատ չեն։ Մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենի` հարթ և կիսակոր կղմինդրի կտորները, ինչը վկայում է, որ եկեղեցու ծածկը եղել է կղմինդրե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատի Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները սկսվել են