Գազայում սով է. Ահազանգում են միջազգային կազմակերպությունները
Առողջություն
10:31 24/07/2025
Հայաստան

Գազայում սով է. Ահազանգում են միջազգային կազմակերպությունները

Ավելի քան 100 միջազգային օգնության կազմակերպություններ և մարդու իրավունքների պաշտպանության խմբեր զգուշացնում են Գազայում զանգվածային սովի մասին և պահանջում են կառավարություններից միջոցներ ձեռնարկել։

BBC-ի փոխանցմամբ, համատեղ հայտարարության ներքո ստորագրած «Բժիշկներ առանց սահմանների» (MSF), «Փրկեք երեխաներին» և «Օքսֆամ» կազմակերպություններն ահազանգում են, որ  իրենց գործընկերները և նրանց սպասարկած մարդիկ «հյուծվում են»։

Իսրայելը, որը վերահսկում է տարածք բոլոր մատակարարումների մուտքը, հերքել է կազմակերպությունների հայտարարությունը և մեղադրել նրանց «Համասի քարոզչությանը ծառայելու» մեջ։

Միջազգային կազմակերպությունների հայտարարությունը հաջորդել է  Գազայի առողջապահության նախարարության հայտարարությանը, ըստ որի  վերջին 24 ժամվա ընթացքում թերսնման հետևանքով մահացել է ևս 10 պաղեստինցի։

Ըստ նախարարության՝ կիրակի օրվանից ի վեր Գազայում սովի պատճառով մահացությունների թիվը հասել է 43-ի։ ՄԱԿ-ը հայտնել է, որ հիվանդանոցներում մարդիկ նդունվում են ծանր հյուծված վիճակում, շատերն էլ ուղղակի ուշագնաց են լինում փողոցներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գազայում սով է. Ահազանգում են միջազգային կազմակերպությունները