Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արա Աբրահամյան. Փաշինյանի՝ Մայր Աթոռը գրավելու կոչը ռազմավարական սխալ է
Իր կողմնակիցներին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչը՝ հավաքվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրը գրավելու համար, արժեզրկում է Հայ Առաքելական Եկեղեցին և կլինի ռազմավարական սխալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։
«Դա կլինի նրա ռազմավարական սխալը։ Նա ասում է, որ հավատացյալ է, բայց եթե նա իսկապես հավատացյալ է, երբեք թույլ չի տա իրեն և ուրիշներին արժեզրկել եկեղեցին։ Այս եկեղեցու քահանաները ձեռնադրվել են կաթողիկոսի կողմից, նրանք մկրտել են ամբողջ աշխարհի հայերին, միլիոնավոր մարդկանց»,-ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանը նման գործողություններով մանիպուլյացիայի է ենթարկում հասարակությունը՝ փորձելով տարբեր կրոնական հայացքներ ունեցող մարդկանց միմյանց դեմ հանել։
«Բայց նրանց միմյանց դեմ հանել չի կարելի, դա աղետ կլինի։ Եկեղեցին անկախ ինստիտուտ է», - ընդգծել է Աբրահամյանը։