Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը հայկական «Արարատ-Արմենիա»-ի և ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի միջև։ Թեև խաղը միջազգային էր, և ակադեմիական տրիբունայի զգալի մասը զբաղեցրել էին «Ունիվերսիտատեա Կլուժի» երկրպագուները, խաղի ավարտին հայկական կողմի երկրպագուները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումը՝ ոչ միայն ֆուտբոլային, այլև քաղաքական հարթության համատեքստում։ Ականատեսները «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձևով» և այլ կարգախոսներ։
Չնայած տեղում գործող անվտանգության մեծաթիվ աշխատակիցներին՝ երկրպագուների բղավոցները կանխել չհաջողվեց։ Սա ևս մեկ վկայություն է, որ հասարակական տրամադրությունները երբեմն դուրս են գալիս մարզադաշտի սահմաններից՝ վերածվելով քաղաքական ուղերձների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։