Իշխանութունը երկրում ստեղծում է ճգնաժամեր, իսկ այդ ընթացքում թալանում ու անհասկանալի օրենքներ է ընդունում. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
16:36 25/07/2025
Հայաստան

Իշխանութունը երկրում ստեղծում է ճգնաժամեր, իսկ այդ ընթացքում թալանում ու անհասկանալի օրենքներ է ընդունում. Կարեն Վրթանեսյան

«Պոպուլիստ բռնապետների կառավարման մեթոդներից մեկն անընդհատ ճգնաժամեր ստեղծելն է և, այսպես ասած, այդ պղտոր ջրում ձուկ որսալը։ Մենք տեսնում ենք, որ 2018-ի մայիսի 8-ից սկսած գրեթե ամեն օր գեներացվում են շատ աղմկահարույց, բայց կարճաժամկետ օրակարգեր, որոնք նետվում են դաշտ, մարդիկ հուզված, բարկացած քննարկում են, իսկ կարճ ժամանակ անց դրանք մոռացվում են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները փորձել են երկիրը զերծ պահել ճգնաժամերից, դրանց ի հայտ գալու պարագայում էլ շատ արագ լուծել խնդիրը, այս իշխանությունն անում է ճիշտ հակառակը։

«Իշխանությունը միտումնավոր կերպով ստեղծում է ճգնաժամեր, իսկ այդ արանքում թալանում են, ընդունում են ինչ-որ խայտառակ օրենքներ, որոնք աննկատ են անցնում, չեն քննարկվում։ Եթե ուշադրություն դարձնեք, կառավարության նիստերում հարցերի զգալի մասը չզեկուցվող են, շատ դեպքերում չենք իմանում, ինչ ընդունեցին»,-ասաց փորձագետը։

Մինչդեռ Հայաստանի գլխին կախված է գոյաբանական սպառնալիք, հարևան երկրները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Հայաստանի չլինելն է։

«Հայաստանի թիվ մեկ օրակարգը դա պետք է լիներ։ Հաջորդը Հայաստանում  հաստատված բռնապետությունն է, շատերը միամտաբար ասում են, մենք գնում ենք դեպի բռնապետություն, չէ արդեն հաստատաված է, բժիշկ են ձերբակալում վիրահատության պահին, սրբազանների են կալանավորում, կանանց են կալանավորում։ Մարդկանց արդեն սովորոցրել են, որ դա նորմա է։ Հայաստանի ապագայի օրակարգը գրեթե չի քննարկվում, շատ լավ կլիներ, եթե լիներ լուրջ ու հավասարկշռված քննարկումներով օրակարգ, թե ինչպիսին պետք է լինի իշխանափոխությունը։ Ի դեպ, երբ մենք ասում ենք իշխանափոխություն, շատերը պնդում են, թե վատ իշխանություն է, դրա համար փոխենք, բայց ես պնդում եմ, որ այս իշխանությունները հայկական չեն, սպասարկում են օտար, հաճախ թշնամական երկրների շահերը, օրինակ, շատ հարցերում Նիրկոլ Փաշինյանի, ալիևի ու Էրդողանի շահերը համընկնում են»,-ասաց փորձագետը։

Կարեն Վրթանեսյանը համամիտ չէ ընդդիմության այն քննադատություններին, որ Նիկոլ Փաշինյանն ապիկար է, ցանկանում է լավ բան անել Հայաստանի համար, սակայն չի ստացվում։

«Այդպես չէ, այդ մարդիկ անում են այն, ինչ պլանավորել են անել, դա ազգային ինստիտուտների քանդումն է, հիմա փորձում են ոչնչացնել Եկեղեցին։  Այդ Ժ/պ նշանակելը փորձարկված մեխանիզմ է ինստիտուտները, կրթական հաստատությունները կազմաքանդելու, կհիշեք, երկար ժամանակ չունեինք ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, հետախուզության, հակահետախուզության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար չունեիքն, ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող երկարաժամկետ պլանավորում անել, սրանք շատ լավ մտածված գործողություններ են»,-ընդգծեց նա։

Խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորության, ընդդիմության քայլերի, ազգային էլիտայի լուռ մնալու վերաբերյալ հարցերն ու պատասխանները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder