Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի. Ռուբեն Մխիթարյան
Հասարակություն
10:05 25/07/2025
Հայաստան

Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ:

Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:

Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:

Ազատություն հոգևոր հայրերին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder