Օշականցի երիտասարդի դանակահարությունը բացահայտվել է
Իրավունք
18:00 25/07/2025
Հայաստան

Օշականցի երիտասարդի դանակահարությունը բացահայտվել է

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն hուլիսի 18-ին«Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Օշական գյուղի բնակիչ 25-ամյա և 22-ամյա երիտասարդները Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում գտնվող բանկի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում էլ 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 25-ամյա համագյուղացուն:

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում Օշական գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը հուլիսի 23-ին ներկայացել է վարչություն: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder