«Հրապարակ». Ինչպիսի անկում և դեգրադացիա
Օրվա մամուլ
08:05 25/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչպիսի անկում և դեգրադացիա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հետ 2018-19 թվականներին աշխատած մի պաշտոնյա մեզ պատմեց, թե ինչպես են այդ թվերին վարչապետին դիմավորել ոստիկանությունում: Այդ ժամանակ նա մեծ թիկնազորով չէր շրջում, փողոցներն ու գերատեսչությունները չէին փակում նրա այցի ժամանակ: Նրան ցույց են տվել ոստիկանության գործիքները, որոնցով ցույցեր են ցրում։ Դրանք տեսնելով, նա ասել է` այդ բոլորը դեն նետեք, դրանք մեզ այլևս պետք չեն, հո ժողովրդի վրա չե՞նք կիրառելու:

Հին կազմից մեկը փորձել է առարկել` իսկ եթե մեծ թվով մարդիկ հավաքվեն, փորձեն փողոց փակել, անհնազանդություն-բան լինի, ի՞նչ ենք անելու: Փաշինյանը խիստ զարմացած ասել է` պարզ չի՞, որ դուրս եմ գալու փողոց, այդ մարդկանց հետ խոսեմ, հասկանամ` ինչից են դժգոհ, ինչ են ուզում, հարցերը խաղաղ կարգավորեմ: Ընդդիմախոսն ասել է` իսկ եթե հնարավոր չլինի լեզու գտնել, հարցերը խաղաղ լուծել, մարդիկ փորձեն հեղափոխություն` իշխանափոխություն անել: Փաշինյանն ավելի շատ է զարմացել` իհարկե, հրաժարական եմ տալու և հեռանամ: 7 տարում ահա այսպիսի անկում և դեգրադացիա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder