Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բախումներ Թբիլիսիում. Գործարանի նախկին շենքից վտարել են բնակիչներին
Անցած գիշեր Թբլիսիի թաղամասերից մեկում բախումներ են եղել ոստիկանների ու նախկին գործարանի շենից վտարված քաղաքացիների միջև։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Բախումների հետևանքով այս պահին կա 17 ձերբակալված, որոնց թվում են նաև հասարակական ակտիվիստմներ, որոնք իրենց աջակցություն են հայտնել վտարված մարդկանց։
Բնակիչներին շենքից հանելու համար տարածք են բերվել իրավապահ մարմինների աշխատակիցներ, հարյուրավոր ոստիկաններ և դիմակավորված տղամարդիկ, ենթադրաբար շենքերի սեփականատիրոջ կողմից վարձված մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցնեևր: Բնակիչներից ոմանք կտրականապես հրաժարվել են լքել իրենց տները։ Շենքը գտնվում է խարխուլ վիճակում և վտանգ է ներկայացնում այնտեղ ապրողների համար։
Շենքից մարդկանց տարհանումը հասարակական լայն դժգոհություն է առաջացրել. լրատվամիջոցները ցույց են տվել փողոցներում լացող և քնած երեխաների, բժիշկների կողմից օգնություն ստացող կանանց կամ իշխանությունների գործողություններից վրդովված տղամարդկանց։