AFP-ն, AP-ն, Reuters-ը և BBC-ն կոչ են անում թույլ տալ լրագրողներին հեռանալ Գազայից
Հասարակություն
19:59 24/07/2025
Աշխարհ

AFP-ն, AP-ն, Reuters-ը և BBC-ն կոչ են անում թույլ տալ լրագրողներին հեռանալ Գազայից

AFP, The Associated Press, Reuters լրատվական գործակալությունները և BBC հեռարձակման կորպորացիան  համատեղ հայտարարություն են տարածել՝ Իսրայելի իշխանություններին կոչ անելով սովից տառապող լրագրողներին թույլ տալ հեռանալ Գազայի հատվածի տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության տեքստը հրապարակել է The Associated Press գործակալությունը:«Մենք կրկին Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում լրագրողներին թույլ տալ մուտք գործել Գազայի հատված և դուրս գալ այնտեղից: Խիստ կարևոր է, որ մարդիկ հասանելիություն ունենան անհրաժեշտ ծավալով սննդի», – ասված է հայտարարության մեջ:

Խոսքը վերաբերում է Գազայի տարածքում մնացած վերջին լրագրողներին է, որոնք, ինչպես նշված է հայտարարության մեջ, ամիսներ շարունակ «կապող օղակ էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների և արտաքին աշխարհի միջև», իսկ այժմ «ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են իրենց համար սնունդ հայթայթում», ինչպես և պաղեստինյան անկլավում գտնվողները: 2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մտնում. Իսրայելի որոշմամբ փակ են մնում բոլոր հսկիչ անցակետերը:

Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մարտական գործողություններն ընդլայնելու մասին:

Դրա հայտարարված նպատակը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախումն է և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողության արդյունքում բանակը նախատեսում է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի ամբողջ տարածքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder