18-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
12:48 25/07/2025
Հայաստան

18-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը: Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում տեղակայաված զորամասում։ Մահացած զինծառայողը 18 տարեկան է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
18-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել