Տարան, տարան, տարան. Հայերը հարսանեկան իրարանցում են ստեղծել Եկատերինբուրգում
Իրավունք
13:41 26/07/2025
Հայաստան

Տարան, տարան, տարան. Հայերը հարսանեկան իրարանցում են ստեղծել Եկատերինբուրգում

Հուլիսի 25-ին Եկատերինբուրգի Մայակովսկու անվան այգու մոտակայքում մեծ աղմուկ էր։

Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, տասնյակ արտոնյալ մեքենաների սեփականատերեր որոշել են փակել ճանապարհը Մաշիննայա և Տկաչև փողոցների խաչմերուկում։ Հետաքրքիր է, որ սա ոչ թե հաշվեհարդար էր, այլ իսկական հարսանեկան իրարանցում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են տոնակատարության հյուրերը փեսայի հետ միասին փակել երթևեկելի մի քանի գոտի և սկսել պարել բարձր երաժշտության ներքո։ Ճանապարհային երթևեկության կանոններին հետևող վարորդների համար մնացել է միայն մեկ գոտի։

Փեսացուն՝ Վլադիմիրը, E1.RU-ին ասել է, որ դեռ տուգանքի մասին ծանուցում չի ստացել։

«Հարսանիք էր, մենք այն նշեցինք երեկ։ Մենք ոչ մի վատ բան չենք արել, ամեն ինչ լավ էր։  Մի քիչ պարեցինք», - բացատրել է Վլադիմիրը։

Ու քանի որ 25.07.2025-ը գոլդ թիվ էր, Եկատերինբուրգում այդ օրը հարսանիքներ շատ են եղել, բայց միայն հայերն են քաղաքում նման իրարանցում ստեղծել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder