Իրանում ահաբեկչական հարձակման հետևանքով վեց մարդ զոհվել է. Զոհերի թվում մեկ կին և մեկ նորածին կա
Քաղաքական
13:30 26/07/2025
Տարածաշրջան

Իրանում ահաբեկչական հարձակման հետևանքով վեց մարդ զոհվել է. Զոհերի թվում մեկ կին և մեկ նորածին կա

Այսօր առավոտյան «Ջեյշ ալ-Ադել» (Աստծո զինվորներ) ահաբեկչական խմբավորման հետ կապված զինված մարդիկ հարձակում են գործել Իրանի հարավ-արևելյան Սիստան-Բելուջիստան նահանգի դատարանի վրա:

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 22-ը։

Հարձակումը տեղի է ունեցել նահանգի կենտրոն Զահեդանում։ Զոհերի թվում են եղել մեկ կին և մեկ նորածին: ԻՀՊԿ Ղոդս ուժերի տվյալներով՝ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Անվտանգության ուժերը հայտնել են, որ գործողության ընթացքում չեզոքացվել են հարձակվողներից երեքը, որոնք կրում էին պայթուցիկ գոտիներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder