«Հրապարակ». ՀԷՑ-ում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ և Փաշինյանի «լյուբիմչիկներ»
Օրվա մամուլ
08:10 26/07/2025
Հայաստան

«Հրապարակ». ՀԷՑ-ում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ և Փաշինյանի «լյուբիմչիկներ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես գրել էինք՝ իշխանության գերնպատակը ՀԷՑ-ի ՔՊ-ականացումն է. ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի  վերջին օրերի նշանակումներն ասվածի վառ ապացույցն են։ Ռազմավարական նշանակության այս օբյեկտում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ և Փաշինյանի «լյուբիմչիկներ»։

Դիցուք, ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, վարչության անդամի թեկնածություն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ավագանու նախկին ընտրություններին եղել է իշխանական ցուցակում։ Սակայն նրա ամենամեծ արժանիքը թերևս Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցությունն է։ Նա մշտապես ուղեկցել է Փաշինյանին հեծանիվ վարելիս և ընդգրկվել նրա սիրելիների ցանկում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder