«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշի ռեկորդային անկումը ձևավորվեց հենց իշխանության կողմից
Օրվա մամուլ
08:11 26/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշի ռեկորդային անկումը ձևավորվեց հենց իշխանության կողմից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Օրերս հրապարակված հարցումները, որոնք պատվերով անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծես թե այդքան էլ իշխանության սրտին հաճո չեն։ Բանն այն է, որ ՔՊ վարկանիշը վերջին 2 տարիների ընթացքում ռեկորդային նվազում է ապրել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ իշխանությունը փորձում է ՀԷՑ-ը պետականացնելու և Վեհարանը գրավելու կոչերով համակիրների բանակ կազմել, հարցումներում իրենց վարկանիշը շարունակ անկում է գրանցում։

Հետաքրքիր հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին վարկանիշային սանդղակում գերազանցում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ հենց Սամվել Կարապետյանը։ Այս տարի ՔՊ ռեկորդային անկումը ձևավորվեց հենց իշխանության կողմից։ Ստացվում է, որ հասարակությունը սատարում է Կարապետյանին, մանավանդ, որ նա նոր քաղաքական թիմ է ստեղծում։

Հարցումների 3-րդ հորիզոնականն է միայն բաժին հասնում Ռոբերտ Քոչարյանին։ Այս հարցումը դեռ ավարտված չէ, և պատկերը կարող է փոխվել, սակայն փաստ է, որ իշխանության բռնարար գործելաոճն աշխատել է ի վնաս իրենց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder